211652_close_icon
views-count3518 դիտում article-date 10:24 21-12-2020

«70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի». այսօր գտնված 6 զինծառայողից Ռուսլանը դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է․ Tert.am Life

[url=https://www.tert.am/life/am/news/2020/12/20/varuj/70243?fbclid=IwAR0tCdWAKx2UtUmux88IcNAPBAaf0Aone3neMybrWpSuiD40JQfsQ64co08]Tert.am Life[/url]-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրը՝ Արսենը, այսօր գտնված 6 զինծառայողներից մեկն է: Տղաներից մյուսը՝ Ռուսլան Թումանյանը, դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է: Վարուժանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր երջանկությանը չափ չկա: «Մենք 70 օր լուր չունեինք եղբորիցս, 70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Ռուսլանն իր զարմիկն է: «Այսքան օր անտառներում թաքնված են եղել, բայց իր հետ խոսեցի, դուխը միլիոն էր: Հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է: Անհամբեր սպասում ենք, թե երբ են գալու: Հիմա արդեն կարող եմ ասել, որ ինքն իմ մեծ ախպերն է, ոչ թե փոքր»,- ոգևորությամբ ասաց դերասանը: Նա նշեց, որ Ռոուսլանն ու Արսենը միասին էին ծառայում, հասցրել էին ընկերանալ: «Պատկերցնում եմ, թե հիմա՝ այսքան օր իրար հետ անցկացնելուց հետո, որքան են մտերմացել»,- նկատեց նա։

Նմանատիպ նյութեր