211652_close_icon
views-count12625 դիտում article-date 18:27 20-12-2020

Դու թողեցիր մի անկյուն, որը այլևս դարձել է սրբատեղի ինձ համար, դարձել է խորան

Ֆեյսբուքյան օգտատեր Լյով Սարգսյանն ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/lyova.sargsyan.54/posts/1514652078737855]էջում[/url] իր եղբորը՝ արցախյան պատերազմում զոհված Կարեն Սարգսյանին նվիրված գրառում է կատարել և [url=https://www.facebook.com/lyova.sargsyan.54/posts/1514652078737855]տեսանյութ[/url] հրապարակել: «Այս մեծ աշխարհում ԴՈՒ թողեցիր մի անկյուն, որը այլևս դարձել է սրբատեղի ինձ համար, դարձել է խորան , որտեղ ամեն ինչ ՔՈՆՆ է ու ՔԵԶ է հիշեցնում... Որտեղ մոմ եմ վառում երբ խեղդում է կարոտը, որտեղ քեզ գրկելու փոխարեն զգուշությամբ բացում եմ գրպանիդ պարունակությունը ու զգում քո շունչը։ ԴՈՒ ապրում ես քանի ես կամ ու պաշտում եմ ՔԵԶ՝ ԿԱՐԵՆՍ, ԴՈՒ ապրում ես քանի դեռ իմ ապրած ամեն օրվա մեջ ես դնում եմ ՔՈ չապրած ամեն մի օրը, ԴՈՒ ապրում ես քանի դեռ խնկարկման ծխաքուլաներից երկինք է բարձրանում իմ կարոտը»: Ինչպես ավելի վաղ [url=https://m.shamshyan.com/hy/article/2020/12/07/1172909/?fbclid=IwAR0R3PXhAYb41prccYg1fCYtrgoCjtAHyTPuAqZU7_xQUyL2m4WDwaaom8w]հայտնել[/url] էր [url=https://m.shamshyan.com/hy/article/2020/12/07/1172909/?fbclid=IwAR0R3PXhAYb41prccYg1fCYtrgoCjtAHyTPuAqZU7_xQUyL2m4WDwaaom8w]SHAMSHYAN.com[/url]-ը, Գյումրի քաղաք բնակիչ, 23-ամյա Կարեն Խաչիկի Սարգսյանը որպես ժամկետային զինծառայող դեռ 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ իր համար հայրենիքը սկսվում է առաջնագծից և քառօրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է հակատանկային դասակի ՖԱԳՈՏ հաշվարկի հրամանատար, ստացել ավագ սերժանտ զինվորական կոչում։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կարենը հավատարիմ իր սկզբունքներին, հոկտեմբերի 2-ից մեկնեց Արցախ: Իր զինակից ընկերների հետ առաջնագծում էր, այդ թվում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ), Աղդամում, Ֆիզուլիում, Մատաղիսում և Մարտունիում: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հերթական ռազմական գործողությունների ժամանակ Կարենը նահատակվում է Մարտունու պաշպանության համար մղվող թեժ մարտերում: Թե՛ սպաները, թե՛ զինվորները, թե՛ կամավորականները ու աշխարհազորայինները զարմացել էին բազմաթիվ ժամկետային զինծառայողների՝ կռվում ցուցաբերած խիզախության վրա ու նրանք ականատես էին եղել թե՛ Կ. Սարգսյանի, և թե՛ մյուս առյուծ ու արծիվ հերոս տղաների սխրագործություններին, ովքեր արժանի հակահարված էին տալիս թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին: Քեզ բացակա չենք դնի: Դու քո հերոսական անցյալով միացար մեր պայքարի համար նահատակված բազմաթիվ հայորդիներին, այդ թվում՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին...

Նմանատիպ նյութեր