211652_close_icon
views-count5387 դիտում article-date 22:45 19-12-2020

Նիկոլ Փաշինյանին աջակցում են մարդասպանները. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված սգո երթին մասնակից է եղել նաև սպանության համար ցմահ դատապարտված, ապա վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/12/19/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BB%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/1117418]«Փաստինֆո»[/url]-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Գրիգորյանին այսօր՝ Հանրապետության Հրապարակում՝ Փաշինյանին աջակցող քաղաքացիների շրջանում։ Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ.-ին, իսկ 1997թ Գերագույն դատարանի կողմից մահապատժի է դատապարտվել՝ սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Շուրջ 25 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը 2020թ ապրիլ ամսին վաղաժամկետ ազատ է արձակվել՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է համակարգել տարբեր քրեական գործերով անցնող անձանց ու նրանց հարազատների ներկայությունը՝ Փաշինյանի սգո երթին։

Նմանատիպ նյութեր