211652_close_icon
views-count2411 դիտում article-date 00:21 19-12-2020

Այսօրվանից պետք է միայն մտածող մարդը լինի որոշում կայացնող, իսկ հանրությունը զերծ մնա ամբոխահաճո գործընթացներից. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դարեր ի վեր ցավ ու տառապանք տեսած մեր հայ ժողովրդի օրացույցում ևս մեկ սգո օր ավելացավ։ Եռաբլուրում հանգչող հերոսների թիվը բազմապատկվեց, մեր վիշտը մեծացավ, ու նորից կոտրված, անուժ ու անօգնական մնաց հայը․․․ Բայց ո՞րն է լինելու մեր ապրելաձևը, մնալո՞ւ ենք զոհի հոգեբանության մեջ, թե՞ առաջ ենք գնալու և բռնելու ենք զարգացման ճանապարհն ու կրթվելու ենք, անվերջ կրթվելու և հզորանալու։ Միայն հզոր բանակ ու առողջ հասարակություն ունենալու դեպքում կկանխվեն պատերազմական աղետները։ Մենք մեր հոգևոր և քրիստոնեական արժեքներով, կամքով ու ժամանակակից սպառազինության ուժով պետք է այլևս բացառենք մեզ հետ պատերազմի լեզվով խոսելու՝ հարևանների ձեռագիրը։ Սա սգո և ցասման օր է, սա կյանքը վերաիմաստավորելու և արժևորելու մեկնարկ է։ Այսօրվանից պետք է միայն մտածող մարդը լինի որոշում կայացնող, իսկ հանրությունը զերծ մնա ամբոխահաճո գործընթացներից։ Այլևս սխալվելու շանս չկա։ Եկել է պայքարի ժամանակը»։ https://www.facebook.com/104978274736148/posts/145290964038212/?d=n

Նմանատիպ նյութեր