1649 դիտում
22:05 18-12-2020
Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․ Եղիշե Կիրակոսյան
[url=https://https://www.shantnews.am/news/view/822833.html?fbclid=IwAR3t00ofGZBtB-iMchIzeBopZyoqdJ2trr-5ucD6i-DHL6CIb2YRztcg4Z4]Sհantnews.am[/url]-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ գերեվարված տղաների հարազատների մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։
Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մարզպետարանից իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր կուսումնասիրվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կուղարկվեն Եվրոպական դատարան Ադրբեջանի հանդեպ հրատապ միջոց կիրառելու համար։
«Հստակ թիվ նշել չեմ կարող,բայց բավականին շատ են այն քաղաքացիները,որոնց իրավունքների պաշտպանության համար արդեն դիմել ենք դատարանին»,- նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Իսկ Շիրակի մարզպետը մանրամասներ է հայտնել այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում գերեվարվածների հարազատների և հյուպատոսի հետ տեղի ունեցած հանդիպումից։
Հանդիպման ընթացքում հյուպատոսին է փոխանցվել Շիրակի մարզի քաղաքացիների տվյալները։Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այս հարցում ներդնել իր առավելագույն ջանքերը։
Նմանատիպ նյութեր
958 դիտում
17:31 24-04-2023
Լաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Եղիշե Կիրակոսյան
952 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
2641 դիտում
09:49 28-08-2018
Մյանմարի 6 գեներալների գործերը կփոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը