211652_close_icon
views-count1549 դիտում article-date 16:47 18-12-2020

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստում

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր