Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի հետ գործնական պարապմունք է անցկացվել
Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի զինավանում hունվարի 16-ին գործնական պարապմունք է անցկացվել մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմին հրահանգավորել են ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները: