1904 դիտում
16:30 18-12-2020
Ասադը պահպանեց իշխանությունը, սակայն կառավարում է ավերակների վրա. Le Figaro
Ֆրանսիական [url=https://www.lefigaro.fr/international/bachar-el-assad-a-sauve-son-pouvoir-mais-regne-sur-un-champ-de-ruines-20201216]Le Figaro[/url] պարբերականում լույս տեսած հոդվածի հեղինակ Ժորժ Մալբրունոն խոսում է Սիրիայի Արաբական Հանրապետության ներկայիս իրավիճակի և նախագահ Բաշար ալ Ասադի մասին:
Ըստ հեղինակի՝ Ասադին հաջողվել է պահպանել իր իշխնությունը, սակայն նա կառավարելու է ավերակների վրա և դրանք չի կարող վերականգնել առանց Ռուսաստանի և Իրանի աջակցության:
«Հեղափոխականներն ու ռեժիմը. մենք բոլորս պարտվեցինք»,- ասել է դամասկոսցի քրիստոնյա մտավորական և սիրիական ընդդիմության շարժման ամենահայտնի դեմքերից մեկը՝ 82-ամյա Միշել Քիլոն՝ հավելելով, որ Սիրիան կորցրել է իր միասնությունը՝ իսլամիստների ազդեցությամբ, որոնք իրենց զենքերով կուլ են տվել ազատության հեղափոխությունը` հակահեղափոխությունը ղեկավարելու նպատակով:
«Մենք միամիտ էինք: Անհրաժեշտ էր ռեժիմի հետ միասին լուծում գտնել մինչ միջսիրիական հակամարտությունը կդառնար պատերազմի ամենափոքր մասը: Բայց ռեժիմը դա երբեք չէր ուզում, և մեզ համար նույնպես դժվար էր խոսել այդ մասին, քանի որ մարդիկ հավատում էին, որ ամերիկացիները միջամտելու են: Ի վերջո, ոչ մենք, ոչ էլ վարչախումբը չհասկացանք, որ ընդդիմությունը, որի հետ հույսեր էին կապել, կվերանա այնպիսի մեծ տերությունների միջամտությամբ, ինչպիսիք են Ռուսաստանն ու տարածաշրջանային ուժերը, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը և Իրանը: Դրանից հետո պատերազմը շարունակվում է, բայց ոչ ռեժիմը, ոչ մենք՝ ընդդիմությունը, չենք կարող որոշել, թե ինչ ենք ուզում: Թուրքիան որոշում է մեր փոխարեն, Իրանն ու Ռուսաստանը որոշում են ռեժիմի փոխարեն» - հավելել է զրուցակիցը:
Ինչպես խոստովանում է Կիլոն, այսօր բոլորը ոչնչացված են և՛ սովորական բնակիչները, և՛ նույնիսկ Ասադի կողմնակիցները: Ըստ Սիրիայում Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի տվյալների, պատերազմի ընթացքում զոհվել է 387 000 մարդ, այդ թվում՝ 117 000 քաղաքացիական անձ, որոնցից՝ 22 000-ը երեխաներ: Սիրիայի իշխանությունները կորցրել են ավելի քան 130 000 զինվոր, «Հեզբոլլահ»-ը՝ 1700, ապստամբները՝ 57 000, իսկ ծայրահեղականներն՝ ավելի քան 67 000 զինվոր: Այս տվյալները, սակայն, չեն ներառում բանտերում խոշտանգումներից մահացած 88 000 մարդկանց:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության հետ համատեղ ջանքերով պաշտոնական Դամասկոսը վերականգնել է երկրի տարածքի 70 տոկոսի վերահսկողությունը: Բայց այս պատերազմի հետևանքով երկրի բնակչության կեսից ավելին արտագաղթել է: Սիրիացի 5.5 միլիոն փախստականներ այժմ գտնվում են իրենց պետության սահմաններից դուրս, նշում է հոդվածի հեղինակը:
Մալբրունոն ասում է.«Բաշար ալ Ասադը փրկեց իր իշխանությունը, բայց նա ղեկավարում է փլատակների դաշտ և միջազգային պատժամիջոցներով խեղդված տնտեսություն»: Հիշատակելով ՄԱԿ-ի դիվանագիտական ծառայության անդամներից մեկի խոսքերը՝ հեղինակն ասում է, որ գրեթե մեկ տարի առաջ ՝ հունվարի 7–ին Ասադի հովանավոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դամասկոս, սակայն առանց նախագահական նստավայր այցելելու:
«Սիրիայի միջազգային սահմանների 80 տոկոսը օտարերկրացիների ձեռքում է»,- ասել է աշխարհագրագետ և Սիրիայի հարցերով փորձագետ Ֆաբրիս Բալանշը:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
11:04 27-06-2014
Հրանուշ Հակոբյանը շուտով ստիպված կլինի թագավորել ավերակների վրա․ Հրապարակ
Այս բաժնից
1231 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1042 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1078 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ