211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ կոնսենսուս չկա. հակասություններ՝ 17-ի ներսում. «Ժամանակ»

views-count2391 դիտում article-date 09:02 18-12-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «17 կուսակցությունների դաշինքի ներսում տարբեր բնույթի հակասություններ կան, որոնք, սակայն, զսպվում են դաշինքը պահպանելու նկատառումներով: Դրանցից ամենակարևորը նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքն է: Դաշինքի անդամ որոշ կուսակցությունների ղեկավարներ համարում են, որ Հայաստանի ձախողման մեղավորների թվում է նաև նախագահ Սարգսյանը, և Փաշինյանի հրաժարականը պահանջելով՝ պետք է պահանջել նաև նրա հեռացումը: Սակայն հիմնական մասը համոզված է, որ այս պահին գլխավոր թիրախը Փաշինյանն է, և պետք է համագործակցել նրա հրաժարականը պահանջող այլ ուժերի ու անհատների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր