211652_close_icon
views-count22849 դիտում article-date 22:20 17-12-2020

Արաբկիրցիները նշեցին Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 16-ը Արաբկիրի զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին գտնվող Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրն է: Մատուռը ստեղծվել է տեղի բնակիչների ջանքերով և հենց նրանք են նաև սրբավայրի խնամատարն ու մշտական ուխտավորը: Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտվանից, անկախ ցրտաշունչ եղանակից, մատուռի հավատարիմ ուխտավորները սրբավայրի բակում էին և պատրաստում էին Մատուռի ուխտի օրվա առթիվ մատուցվող մատաղի կերակուրը: Կեսօրին Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Պարթև քահանա Մուրադյանի հանդիսապետությամբ հնչեց Պահպանիչ աղոթքն ու Տերունական Հայր Մերը: Տեր Պարթևը ծանոթացավ համայնքի ջանքերով կատարվող նորանոր աշխատանքների ընթացքի հետ, այնուհետև նրա ձեռամբ օրհնվեց Մատադի սիրո ճաշի սեղանը: Համայնքի անդամները մատաղն ուղարկեցին ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև Կանազի զինվորական հոսպիտալում գտնվող, օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներին: Լուսանկարներն ու տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր