211652_close_icon
views-count12378 դիտում article-date 19:48 17-12-2022

Երևանում՝ Արաբկիրի զբոսայգու հարևանությամբ, նշվեց երիտասարդների կողմից սիրված Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այօսր՝ դեկտեմբերի 16-ին, ավելի քան 15 տարի տևած անձնվեր աշխատանքից հետո, Երևանի Արաբկիրի զբոսայգու հարևանությամբ, Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հատավորների առջև իր դռները բացեց, Սբ Մարիամ Աստվածածին մատուռը։ Այսօր արդեն երջանկահիշատակ դարձած Արամ Մարգարյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ, ողջ թաղի հասարակ բնակիչների ջանքերով կառուցված մատուռը, դարձել է ողջ հայության կողմից ընդունված և հատկապես երիտասարդների կողմից սիրված սրբավայր։

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, շարունակելով բարի ավանդույթը, կրկին նշվեց Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը։ Արաբկիր համայնքնի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանի հանդիսապետությամբ, մատուռում կատարվեց ծիսակատարություն, այնուհետև մատուռի բակում օրհնվեց նոր տեղադրված խաչքարը։ Միջոցառումն ավարտվեց, Արամ Մարգարյանի, եղբայրների, ընկերների և թաղեցիների նախաձեռնությամբ մատուցված մատաղի սիրո ճաշով։ Նրանք ասում էին, որ թեև Արամն այլևս մեզ հետ չէ, բայց հոգեպես ներկա է և նրա հիշատակն ապրում է իր կառուցած մատուռով․ մենք էլ քանի կանք, պետք է շարունակենք Արամի գործը, տիրություն անենք ու ծաղկեցնենք նրա թողած մատուռն ու նշենք ուխտի օրը։

Լուսնակնարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր