42387 դիտում
20:46 17-12-2020
Երեկ «Զոդի կամրջի» մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից զինծառայողը մահացել է. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի 71 LA 700 համարանիշի ավտոմեքենան վարել է Լուսաշող գյուղի բնակիչ, 33-ամյա Էմին Թարվերդյանը:
Վթարի հետևանքով ուղևոր, Շաղափ գյուղի բնակիչ, 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ Է.Թարվերդյանն ու մյուս ուղևորներ, Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Բարսեղյանն ու Լուսաշող գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Խալաթյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ս. Խալաթյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Թարվերդյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Պայմանագրային զինծառայող է նաև Ս. Խալաթյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/16/1173765/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» հարևանությամբ, դեպի Արարատ ընթանալիս, Volkswagen Touareg մակնիշի 71 ԼA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը պոկել և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Մահացածին և բոլոր վիրավորներին փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր ուղղություններում:
Օպերատիվ էին գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կ. Հարությունյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նժդեհ Աբրահամյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Աբրահամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3493 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)