211652_close_icon
views-count1984 դիտում article-date 17:50 17-12-2020

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր պատմության մեջ առաջին անգամ ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բուհերի վարկանիշում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր պատմության մեջ առաջին անգամ ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։ Հայաստանից այս վարկանշավորման մեջ ներառված են 5 բուհեր։ Նշենք, որ ՀՊՏՀ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ միասին կիսում է 251-300-րդ հորիզոնականը։ Վարկանիշում ներառված են նաև Հայ-ռուսական համալսարանը (131-րդ հորիզոնական) և Երևանի պետական համալսարանը (179-րդ հորիզոնական): Վարկանիշում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կիպրոսի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետության շուրջ 2800 բուհերից 400-ը։ Վարկանիշին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղմամբ՝ [url=https://www.topuniversities.com/university-rankings/eeca-rankings/2021?fbclid=IwAR3Az5FtfZVCY7cn7eiIBdu-iAQroi0w92Fit-mvaEavHxWPYNTg2OgY4bs]այստեղ[/url] [b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր