40661 դիտում
12:14 17-12-2020
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է հղի բժշկուհի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկանը հղիության 7-րդ ամսում ենթարկվել է կեսարյան հատման, որի արդյունքում նախ՝ մահացել է պտուղը։
Պրոգրեսիվ շնչական անբավարարվածության պատճառով կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց վերջինիս վիճակը կտրուկ վատացել է․ արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ և պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Սակայն 40-ամյա կնոջ կյանքը փրկել չեն կարողացել։
Հղի բժշկուհին երեք երեխաների մայր էր։
[url=https://www.azatutyun.am/a/30999582.html?fbclid=IwAR2b4YYPBlbzDT03a9I6O-TC4rrXG4p6PJngBK805r2P9zTemM3nHm7egxk]Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազատություն»[/url] ռադիոկայանը, Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։
«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», - ասել է խոսնակը։
Նմանատիպ նյութեր
3777 դիտում
12:27 15-04-2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 66-ամյա տղամարդ
7559 դիտում
11:35 02-06-2020
Կորոնավիրուսից բուժված 101-ամյա կինը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից
Այս բաժնից
1393 դիտում
19:20 15-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (17.11.2024 թ․)