211652_close_icon
views-count2951 դիտում article-date 10:03 17-12-2020

Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում. նոր վարչապետի ընտրություն կլինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ և կուլիսային ձևաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում և դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչև դեկտեմբերի վերջ: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաև իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է հասնել այն բանին, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաև իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր