211652_close_icon
views-count2700 դիտում article-date 09:25 24-05-2019

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկու­թյուններով, առաջիկա ամռան ընթաց­քում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյա­ները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայ­նել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում և նա­խարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշ­խանությունների գործելաոճի ու մոտե­ցումների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր