10553 դիտում
21:44 16-12-2020
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները ստացել են «13-րդ աշխատավարձ», պատգամավորներն այն չեն ստանա
[b]Պարզաբանում.[/b] ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։
Հատուկ ուզում ենք ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։
Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։
Օգտվելով առիթից՝ տեղեկացնում ենք նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:
Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
09:14 22-02-2014
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա․ Հրապարակ
2271 դիտում
11:07 17-01-2015
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի աշխատակիցները մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ
2474 դիտում
08:13 28-11-2015
Աժ աշխատակիցները 13-րդ աշխատավարձը չեն ստանա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան