211652_close_icon

Գարիկը 3 ամսվա ծառայող էր, բայց որպես լավ կրակող, ստանձնել է ջոկի հրամանատարությունը․ «Առավոտ»

views-count3276 դիտում article-date 16:00 16-12-2020
Դեկտեմբերի 9-ին Գարիկը կդառնար 19 տարեկան, բայց չհասցրեց, արցախյան վերջին պատերազմը նրանից խլեց անգամ ապրած տարիները: Այսօր արդեն նրա ծննդյան տարեդարձը հարազատներն առանց Գարիկի են նշում: Գարիկի զոհվելու մասին լուրը հարազատներն իմացել են նոյեմբերի 28-ին, բայց իրենց զինվորի հետ կապը կտրվել էր հոկտեմբերի 6-ից: «Գարիկը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 6-ին, դրանից հետո զանգ եւ լուր չենք ունեցել։ Մոտ տասն օր մտածել ենք՝ պատերազմ է` կզանգի, որովհետեւ այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում։ Կարծում էինք կապ չկա, բայց հետո սկսեցինք փնտրել՝ թեժ գիծ զանգահարեցինք, հիվանդանոցներ գնացինք, ամենուր փնտրում էինք»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է արցախա-ադրբեջանական պատերազմում զոհված Գարիկ Հովհաննիսյանի եղբայրը` Արամ Հովհաննիսյանը։ Եղբայրը չի հավատում, որ այս ամենն իրականություն է. «Գրպանում հեռախոսն է եղել, վզին՝ խաչը, հեռախոսը վերցրել են՝ Գարիկի հորեղբոր համարը գտել, զանգ տվել եւ ասել եղելությունը։ Սակայն հստակ՝ որ օրն է զոհվել, ցավոք, ոչ մեկս չգիտենք»։ Եղբոր խոսքով, Գարիկն ընդամենը 3 ամսվա ծառայող է եղել եւ ստիպված է եղել անգամ այդքան քիչ փորձով ընդգրկվել մարտական գործողություններում: «Ծառայում էր Ջաբրայիլում։ Վերջին անգամ, երբ հոկտեմբերի 6-ին զանգել էր՝ Հադրութ էին տեղափոխել։ Թեժ մարտերի ժամանակ, որպես լավ կրակող ստանձնել է 7 հոգանոց ջոկի հրամանատարությունը։ Այդ ժամանակ հայկական համազգեստով ադրբեջանցիներ են հայտնվել, երբ հարցրել են` հա՞յ եք, ասել են այո, որից հետո առաջացել են եւ սկսել կրակել։ Սկզբում ոտքից է վիրավորում ստացել եւ չի կարողացել փախչի, այդ ժամանակ էլ մեջքից են կրակել եւ զոհվել է»,-պատմում է Արամը եւ ասում`երբ փնտրում էին Գարիկին, թեժ գիծ են զանգահարել, ասել են, որ նրա տվյալներով մի զինվորի Ստեփանակերտի հոսպիտալից վիրավոր տեղափոխել են Երեւան, այդ ժամանակվանից սկսել են փնտրտուքները։ Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/12/16/1159220/?fbclid=IwAR0--O-YyUfOeB4TLhfE3Crp0kfMu8niKr3HjuZTvWsM5rl5L0FZekTwv1o]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր