1216 դիտում
12:26 16-12-2020
Ականազերծվել է 175 հա տարածք, 49 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները
Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ-ի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում կիրառում են ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական «Ուրան 6» համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս ապահովել ականազերծման կանոնավոր աշխատանքները, հադորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12330406%40egNews&fbclid=IwAR3AihdT-CFTQpThJM9zvOHu_G_MmIBzRo7N2cfHemMxwLV9xeAlBz-RV2U]ՌԴ ՊՆ[/url]-ն։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում պայթունավտանգ առարկաներից մաքրվել է ևս 9,5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 175 հեկտար տեղանք, ավելի քան 49 կիլոմետր ճանապարհ, ավելի քան 400 բնակարան և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 5 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
10:59 09-01-2021
Արցախում առայսօր ականազերծվել է 446,4 հա տարածք և 165 կմ ճանապարհ, հայտնաբերել է 22 542 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1000 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
955 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
985 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն