1487 դիտում
10:59 09-01-2021
Արցախում առայսօր ականազերծվել է 446,4 հա տարածք և 165 կմ ճանապարհ, հայտնաբերել է 22 542 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ
Ռուս սակրավորները մեկ օրում Լեռնային Ղարաբաղում մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել 787 պայթուցիկ նյութ, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12333834%40egNews&fbclid=IwAR3GV0qQ_D8Adox5THVKgANJ_ShTMz0I8Sf2pFfkbYiOY5t6-B8-JQLTt5s]ՌԴ ՊՆ[/url]-ն։
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա:
Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
4297 դիտում
10:08 13-12-2020
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
Այս բաժնից
997 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2902 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1093 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները