Որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու. Լոռու մարզպետ. Արմենպրես
Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Անդրեյ Ղուկասյանը:
«Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,-ասաց մարզպետը:
Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին: