211652_close_icon
views-count537 դիտում article-date 14:25 15-12-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնության սպառնալիքի, ծեծի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և ապօրինի ծառահատման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր