211652_close_icon
views-count102364 դիտում article-date 10:52 15-12-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում․ Nissan X-Trail-ը «Ավան Պլազա» հոթելի դիմաց կոտրել է մի քանի եղևնիներ, գովազդային վահանակն ու կողաշրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 15-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի 13 CC 313 համարանիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Ավան Պլազա հոթել» հյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների, հայտնվել կանաչ գազոնում, այնուհետև կոտրել հսկայական գովազդային վահանակը և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա Արթուր Հ․-ն, 24-ամյա Գևորգ Բ․-ն, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վիրավորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 20-ամյա Էդգար Դ-ին, ով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով գովազդային վահանակն ընկել է ավտոմեքենայի վրա։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Սարգիս Մատինյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիականությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր