Ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծառին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes E350 մակնիշի 13 LA 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Սևան ավտոճանապարհի  46-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, հարվածել գովազդային վահանակին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդը, ով աղջիկ է եղել,  և նրա  2 ուղևորեր բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            


