26929 դիտում
20:02 14-12-2020
Առաջին փուլով հայկական կողմին կփոխանցվեն 49 գերիներ. 168.am
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանին են վերադարձվել դիվերսանտ հանցագործներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք Շուշիի բանտից Հայաստան բերվելով՝ [url=https://168.am/2020/12/14/1428173.html?fbclid=IwAR0Hd4FpaM3l8lDzJ4U00IHjr8GGK5mC89cFARAigYSk5o7B-WKipK39vcU]168.am[/url]-ի տեղեկություններով, իրենց պատիժն էին կրում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ չէինք հայտնում նրանց պահման վայրի մասին տեղեկություններ՝ չվնասելու համար գերիների փոխանակման գործընթացին:
Եվ ահա, ըստ մեզ հասած՝ լուրերի գերիների փոխանակման հարցը Պաշտպանության նախարարության հետ մեկտեղ՝ կոորդինացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, և առաջին փուլով՝ մեզ են փոխանցվելու 49 գերիներ:
Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն արդեն իսկ գտնվում են Բաքվում:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ նրանց կփոխանակեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:
Լուրը ճշտելու նպատակով Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ կապվելու մեր փորձերն ապարդյուն անցան:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
09:31 20-05-2024
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին
5149 դիտում
16:00 24-10-2018
Խորհրդարանն արձակելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ
Այս բաժնից
931 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ