211652_close_icon
views-count3056 դիտում article-date 22:52 14-12-2020

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը

Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: «Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և դեկտեմբերի 14-ին այդ գործընթացը սկսվել է», - նշել է Պետական հանձնաժողովը:

Նմանատիպ նյութեր