1755 դիտում
17:22 30-04-2019
Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում. Լավրով
Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:-Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»:
Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
14:38 21-01-2016
Թուրքիան եւ Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը. Է. Շարմազանով
1300 դիտում
18:21 13-09-2014
Գերիների փոխանակումը Դոնբասում. ֆոտոշարք
Այս բաժնից
1243 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
727 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր