211652_close_icon
views-count3006 դիտում article-date 17:42 14-12-2020

Լիբանանում մահացել է «Հայկական Ժողովրդային շարժման» երկար տարիների անդամ, նվիրյալ ազատամարտիկ Հակոբ Գարայանը

Խոր վշտով գուժում ենք »Հայկական Ժողովրդային շարժման» երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ Լիբանանում, և դեկտեմբեր 13-ին հողին հանձվեց նրա դին: Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին: Հակոբ Գարայանը մասնակցել է Լիբանանի ինքնապաշտպանության կռիվներին, ազատագրական պայքարի դաշտում պատասխանատվություններ է ստանձնել եվրոպական մայրաքաղաքներում վտանգելով իր կյանքն, այնուհետ մաս է կազմել ՀԺՇ-ի տեղեկատվական և մամուլի աշխատանքներին։ Հայրենիքի կարոտը սրտում, նա միացավ հայուն Հայաստանի նվիրաբերած իր ընկերների փաղանգին։ Հարգանք Հակոբի հիշատակին։ [b]Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական խորհուրդ Աթենք 13-12-2020թ. [/b]

Նմանատիպ նյութեր