Մեզ շտապ փոփոխություններ են պետք փոփոխությունների գործում
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոփոխությունների կառավարման հայաստանյան մոդելը`
1. արձանագրել խնդիրը,
2. նորից արձանագրել խնդիրը,
3. խոսել փոփոխությունների անհրաժեշտության մասին,
4. խորհուրդներ տալ և սովորեցնել՝ խոհափիլիսոփայական բնույթի հանրային տեքստերով,
5. դժգոհել օբյեկտիվ խոչընդոտներից,
6. չանել փոփոխություններ՝ խուսափելով դիմադրությունից,
7. բացատրել, որ ոչ թե չի արվում, այլ աստիճանաբար է արվում,
8. հավատալ այդ բացատրությանը:
Մեզ շտապ փոփոխություններ են պետք փոփոխությունների գործում»: