Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը. News.am
Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին [url=https://news.am/arm/news/618584.html]NEWS.am[/url]-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: