Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան:
Գնդապետ Եղոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը Արաքսից մինչև Օմար, այնուհետև նվիրվել բանակաշինության գործին՝ լինելով ֆիզիկական պատրաստության վարչության պետը:
Լեգենդար հրամանատարը իր ընտանիքով է ծառայել Հայրենիքին:
Որդին ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը զոհվեց ապրիլյան պատերազմին Մեխակավանի պաշտպանության ժամանակ:
Հավերժ հիշատակ պարոն Գնդապետ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝...
Posted by Վահագն Վարագյան on 2020 թ. դեկտեմբերի 11, ուրբաթ