35062 դիտում
13:17 01-11-2017
Արթիկի ոստիկանները պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով որոնում են Փոքր Մանթաշի գյուղապետին և գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները որոնում են Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Ժիրայր Հակոբյանին և 57-ամյա Գագիկ Հակոբյանին, ինչպես նաև Լիպարիտ Մարտիրոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կազմակերպված հանացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Ոստիկանության Արթիկի բաժին են հրավիրել 38-ամյա Լ. Ք.-ին, ով հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ժ. և Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար, ինչը Լ. Մարտիրոսյանը կատարել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Հակոբյանը Փոքր Մանթաշի գյուղապետն է, իսկ Գ. Հակոբյանը՝ նույն գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է։ Ինչ վերաբերվում է Լ. Մարտիրոսյանին, ապա նա կանոնավոր ներկայանում է աշխատանքի ու նրան ինչ-որ մարդիկ փորձում են անհիմն մեղադրել նմանատիպ գործերում և շահարկում են նրա անունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել խնդրի վերաբերյալ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև Փոքր Մանթաշի գյուղապետարանի պարզաբանումը:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1940 դիտում
13:24 25-08-2020
Արցախի նախագահը Քաշաթաղի շրջանի ղեկավարին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
4098 դիտում
16:39 31-07-2017
ՀՔԾ. պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության աշխատակից
Այս բաժնից
48522 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը