211652_close_icon
views-count3536 դիտում article-date 09:24 12-12-2020

ՀՀ ԱԳ նախարարի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նշանակումը շատերի, մեղմ ասած, տարակուսանքին ու քննադատությանն արժանացավ. մեծամասնության կարծիքով, նշանակվել է դիվանագիտական կորպուսի ամենաթույլ կադրերից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում վստահ են, որ Այվազյանը, բացի լավ դեսպան լինելուց, որեւէ այլ քաղաքական, բովանդակային, որակական, մտավոր պոտենցիալ չի դրսեւորել, առավել եւս, բացարձակ անծանոթ է արցախյան բանակցային գործընթացին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել: ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ նախարարը շահագրգռված է եղել ոչ միայն ու ոչ այնքան Արցախի շուրջ ստեղծված դրամատիկ զարգացումներում հանգուցալուծումներ գտնելու հարցում, որքան Ռուսաստանի իշխանական շրջանակներում Նիկոլ Փաշինյանի իմիջի վերականգնման աշխատանքներում, մասնավորաբար համոզելու, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված վիճակում միայն Փաշինյանը կարող է հայ-ռուսական հարաբերությունների երաշխավոր լինել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր