12632 դիտում
09:12 28-02-2019
Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից. ԱԺ նախագահի այցը Մոսկվա հարթ չի ընթացել. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել:
Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի համանախագահ` նշանակել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:
Դիվանագիտական տեսանկյունից երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնները պետք է համադրելի լինեն. եթե Հայաստանը փոխխոսնակի է նշանակում՝ որպես համանախագահ, ապա նույնն ակնկալվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին Արարատ Միրզոյանը բաց տեքստով խոսեց Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Սակայն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմը մտադիր չէ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության համանախագահի պաշտոնում նշանակել համարժեք պաշտոնյայի։ Ավելին, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, իր տարակուսանքն է հայտնել Արարատ Միրզոյանի կողմից այդ հարցի քննարկման կապակցությամբ։ Բանն այն է, որ ռուսական կողմից համանախագահի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
Այսինքն` Արարատ Միրզոյանի խոսքը ընդունվել է որպես ուղիղ Ռիժկովի դեմ հնչած խոսք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3731 դիտում
09:24 12-12-2020
ՀՀ ԱԳ նախարարի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել. «Փաստ»
3351 դիտում
22:16 28-08-2022
Ահա այսպիսի անակնկալ Նիկոլից, Արարատ Միրզոյանից ու Գուգլից. Գեղամ Նազարյան
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»