749 դիտում
13:27 26-05-2015
ՀՀ ՊՆ պատվիրակությունն ավարտել է Թեհրան կատարած աշխատանքային այցը
Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Այցի ընթացքում կայացել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի և վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Մալեք-Աշթար գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև Էթկա ընկերություն: Այցելությունների ընթացքում կայացել են հանդիպումներ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ - «Մալեք Աշթար» համալսարանի ղեկավար, բրիգադի գեներալ Ռեզա Մոզաֆարի Նիայի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նասրոլլահ Քալանթարի և Էթկա ընկերություն ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
14:13 02-06-2015
Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունն ավարտել է Արցախ կատարած այցը
5573 դիտում
17:10 08-01-2020
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել․ Քաղավիացիա
2332 դիտում
20:59 03-01-2022
Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան չվերթերը
Այս բաժնից
784 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին
544 դիտում
16:23 18-05-2024
Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
550 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան