Դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0643379001607688679430445.jpg[/img]
Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0824800001607688691474023.jpg[/img]