Դեկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում սպասվում է մառախուղ
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0470972001607770413347526.jpg[/img]
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0176528001607770426811848.jpg[/img]