2739 դիտում
13:15 11-12-2020
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒրալ»-ին. կան զոհեր
Դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ, 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Նմանատիպ նյութեր
5752 դիտում
12:02 18-06-2019
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտովթարի հետևանքով 25-ամյա ուղևորը մահացել է. կան վիրավորներ
Այս բաժնից
1237 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1048 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1087 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ