7350 դիտում
23:27 10-12-2020
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:
Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:
ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել:
Վերջիններիս ինքնությունը պարզվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահար. Կա 2 զոհ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 10 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը