94219 դիտում
23:32 09-12-2020
Ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ. ավտոմեքենայում հայտնաբերվել են ինքնաձիգեր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունբեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 9.5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել բնակչի տան տարածքում՝ ջրատարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն կատարող, նույն վաշտի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Արմեն Հարությունյանը ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 2 ավտոմատ և պարկուճներ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և շատ արագ ժամանել են բժիշկները, իսկ ճանապարհային ոստիկանները լավ է, շուտ նկատեցին բեռնախցիկում եղած ավտոմատները, ու եթե «գաի» տղերքը ուշադիր չլինեին, կարողա ինչ-որ մեկը ավտոմատները վերցներ»:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+