86246 դիտում
19:09 21-06-2021
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափին. կա 1 զոհ, 7 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, որտեղից ժամանաել են Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Ճամբարակի Ռազմական ոստիկանության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչութան թիվ 5 կայազորային քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34709 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ