211652_close_icon
views-count2595 դիտում article-date 23:16 09-12-2020

Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթները վերականգնվում են

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթները Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։ «Հայաստան կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։ Վրաստան կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր