211652_close_icon
views-count5860 դիտում article-date 16:53 09-12-2020

Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: [url=https://armenpress.am/arm/news/1037262.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին: «Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի: [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/09/1173065/]Հիշեցնենք[/url], որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք կուսակցություններ այս պահին ԱԺ-ի դիմաց ցույց են անում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր