3793 դիտում
15:52 09-12-2020
Ռուսաստանը Հայաստանից և ևս 3 երկրից արգելել է միրգ-բանջարեղենի որոշ տեսակների ներմուծումը
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից, քանի որ այս ապրանքներում հայտնաբերվել է Pepino mosaic virus: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201209/zapret-1588353858.html]ria.ru[/url]-ն:
Pepino mosaic virus-ը համարվում է բանջարեղենի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Շատ հաճախ այն խոցում է ջերմոցներում աճեցված բերքը. ջերմոցներում ջերմությունն ու խոնավությունը նպաստում են հարուցիչների ակտիվ վերարտադրմանը:
2019 թվականին Հայաստանը Ռուսաստանին լոլիկի մատակարարման ցուցակում զբաղեցնում էր ութերորդ տեղը՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Մարոկկոյից, Բելառուսից, Ուզբեկստանից և Իրանից հետո:
Կառույցը արգելել է նաև դեկտեմբերի 10-ից լոլիկի ու խնձորի ներկրումն Ադրբեջանից՝ վնասատուների հայտնաբերման պատճառով: Բաքուն ենթադրել է, որ դա տեխնիկական սխալ է, և հայտարարել է այդ հարցը լուծելու ծրագրերի մասին: Անցյալ տարի Ադրբեջանը Ռուսաստանին լոլիկի մատակարարմամբ զբաղեցնում էր առաջին տեղը:
Բացի այդ, դեկտեմբերի 11-ից արգելք է դրվում Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից, ինչպես նաև Ուզբեկստանի Քաշկադարիա մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա, քանի որ այս վայրերից պարբերաբար վարակված ապրանք էր մուտք գործում ռուսական շուկա:
Նշվում է, որ ապրանքների պակասը կլրացվի այլ մատակարարների հաշվին:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
11:04 08-12-2014
Ռուսաստանն արգելել է Ալբանիայից միրգ-բանջարեղենի ներմուծումը
10163 դիտում
19:25 28-07-2017
5 կգ-ից ավելի միրգ-բանջարեղենի ներմուծումը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով. Արթուր Նիկոյան
970 դիտում
18:27 13-03-2023
Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետը
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել