211652_close_icon

Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետը

views-count1051 դիտում article-date 18:27 13-03-2023
ԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում: Այս մասին տեղեկացնում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը:

Նմանատիպ նյութեր