10169 դիտում
19:25 28-07-2017
5 կգ-ից ավելի միրգ-բանջարեղենի ներմուծումը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով. Արթուր Նիկոյան
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտած ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից նոր պահանջներ են սահմանվել բուսասանիտարական արտադրանք ներկրողների համար: Այս սահմանափակումը զայրացրել էր հայ տնտեսվարողներին:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ այդ 5 կգ-ի սահմանափակումը չի նշանակում, թե այդ մթերքը պետք է մաքսազերծման ենթարկել:
«5 կգ-ից ավելի բուսական ծագման մթերքի ներմուծումը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով: Սա կապ չունի մաքսազերծման հետ: Մինչ այսօր այդպես չէր, և այս պահանջը ԵՏՄ-ի կողմից ընդունվել է համապատասխան որոշմամբ»,- ասաց նա:
Բուսասանիտարիայի վարչության պետը մատնացույց արեց այն, որ ԵՏՄ կարգավորումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ բոլոր պետություններին:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է գյուղմթերքների ներկրմամբ, օրեր առաջ ի նշան այս նոր սահմանափակումների դեմ բողոքի, ժամանակ առ ժամանակ փակել են Հայաստան մտնող ճանապարհը մեծ բեռնատարների համար։
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
11:04 08-12-2014
Ռուսաստանն արգելել է Ալբանիայից միրգ-բանջարեղենի ներմուծումը
3793 դիտում
15:52 09-12-2020
Ռուսաստանը Հայաստանից և ևս 3 երկրից արգելել է միրգ-բանջարեղենի որոշ տեսակների ներմուծումը
976 դիտում
18:27 13-03-2023
Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետը
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան