211652_close_icon
views-count766 դիտում article-date 19:39 08-12-2020

ՄՕԿ-ը ժամանակավորապես կասեցրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԲՕԿ-ի և գործունեությունը միության շրջանակում

Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես կասեցրել է Բելառուսի օլիմպիական կոմիտեի աշխատակիցների և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործունեությունը միության շրջանում, հայտնում է [url=https://armsport.am/2020/12/08/%d5%b4%d6%85%d5%af-%d5%a8-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%af%d5%a1%d5%bd%d5%a5%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%ac%d5%a5%d6%84/]Armsport.am[/url]-ը: ՄՕԿ-ը նման որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Բելառուսի ղեկավարությունը պատշաճ կերպով իր մարզիկներին չի պաշտպանել քաղաքական հետապնդումներից: Այս մասին հայտարարել է միության նախագահ Տոմաս Բախը: Նրա խոսքով, նման գործելաոճը հակասում է Միջազգային օլիմպիական կոմիտեի արժեքներին: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին ներկա չի գտնվի նաև Լուկաշենկոյի որդին ՝ Վիկտոր Լուկաշենկոն, ով հանդիսանում է ԲՕԿ փոխնախագահ: ՄՕԿ-ը նաև արգելափակել է ԲՕԿ-ին մատուցվելիք բոլոր ֆինանսական վճարները: Բելառուս պաշտոնյաների փոխարեն, միությունն այդ գումարները փոխանցել է այդ երկիրը ներկայացնող մարզիկներին: Հավելենք, որ այս տարի կայացած Բելառուսի նախագահի ընտրություններում, Լուկաշենկոն հաղթող ճանաչվեց, ինչը երկրում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացավ:

Նմանատիպ նյութեր