1301 դիտում
15:33 11-05-2020
ԱԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է շուրջ 260 տնտեսավարողների գործունեությունը
ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսավարողի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանն ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։
Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսավարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
19:28 08-07-2020
ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը
1272 դիտում
16:57 22-05-2020
Ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ԱԱՏՄ
2225 դիտում
16:59 22-08-2020
Երևանում մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ. ԱԱՏՄ
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը