Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն «Մայրի» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու աշխատանքների ամփոփիչ տարեվերջյան մշակութային միջոցառմանը
Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն «Մայրի» ՀԿ-ն դեկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին հրավիրում է մասնակցելու տարեվերջյան, իրականացրած մի շարք ծրագրերի, աշխատանքների ամփոփիչ մշակութային միջոցառմանը:
Ծրագրում նախատեսված է ցուցահանդես֊վաճառք, որտեղ հյուրերին հնարավարություն կընձեռնվի տեսնելու և ձեռք բերելու «Մայրի» ՀԿ-ի սաների պատրաստած յուրահատուկ աշխատանքները։
Նախատեսվում է նաև Ֆրենսիս Բերնեթի «Խորհրդավոր պարտեզը» պատմվածքի ինքնատիպ բեմական ցուցադրում։ Միջոցառմանը իրենց ելույթով հանդես կգան նաև <<Մայրիի>> փոքրիկ երգչախումբն ու թատերական խմբակը։
Կազմակերպիչները սիրով հրավիրում և սպասում են բոլորին: Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 091210737 հեռախոսահամարով, կամ այցելել Եղբայրության 11 հասցեում, Գարեգին Նժդեհի մետրոյի հարևանությամբ գտնվող գրասենյակ։