211652_close_icon
views-count57045 դիտում article-date 16:50 08-12-2020

Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարներն ու ջրասուզակը Երևանյան լճից դուրս են բերել որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում տղամարդու դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը։ Փրկարարները նավակով են կարողացել մոտենալ դեպքի վայր և այնտեղից դուրս են բերել Երևանի բնակիչ 78-ամյա Յու․ Հ․-ի դին։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Հովհաննիսյանը։ Փաստի առթիվ Ն․ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում են նաև մահացածի հարազատները, ովքեր ասում էին, որ մահացածին, որպես անհետ կորած, մի քանի օր է որոնում էին, և այդ որոնողական աշխատանքներին հարազատների հետ մասնակցել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, Շենգավիթի քննիչները, ովքեր, կարելի է ասել՝ 24 ժամ մասնակցել են որոնողական աշխատանքներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր